ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ՈՒկրաինային՝ կայացած ընտրությունների առիթով և նոր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունը ՈՒկրաինայում քայլ է՝ դեպի երկրի միասնություն:
«ՈՒկրաինայի ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց իր վճռականությունը՝ առանց արտաքին միջամտության ղեկավար ընտրելու և ժողովրդավարական պայմաններում ապրելու հարցում»,- ասել է Բարաք Օբաման: